Aysor.am-ը գրում է.

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը վարչապետի կողմից պատգամավորների կարծիքներին բռնանալու փորձ է տեսնում.

«Ցավում եմ, որ ինչ-որ ես խոսել եմ այդպիսի զայրույթ է առաջացրել մեր հարգարժան վարչապետի մոտ, բայց ես ազգի շահերից եմ խոսել և վատ բան չեմ ասել: Յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքը իրավունք ունի հայտնելու, հետո ես զգում եմ, որ կարծիքների արտահայտվելուն բռնանում են, նամանավանդ՝ հանրապետության առաջին դեմքի կողմից», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ղուկասյանն՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ քրեական հեղինակությունների պատասխանատվության ենթարկել առաջարկող օրինագծի դեմ արտահայտվող պատգամավորներն ու քաղաքական դեմքերը՝ «կփռվեն ասֆալտին, կպառկցնեն գետնին՝ բառի բուն իմաստով»:

Ղուկասյանն ասաց, որ ինքը ասֆալտին պառկեցվելուց և պատերին խփվելուց չի վախենում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել