Hraparak.am-ը գրում է.

Ryanair ավիաընկերության միջինացված 35 եվրո գների մասին լուրը Հայաստանում ընդունեցին ցնծությամբ եւ սկսեցին քննարկել, թե ում հետ գնան Միլանում սուրճ խմելու։ Սակայն, պարզվում է, դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ դրա համար ոչ միայն Շենգեն-վիզա է հարկավոր, այլեւ շատ ավելի մեծ գումար, քան 35 եվրոն է։ 

Այսպես, եթե «Զվարթնոց» օդանավակայանից մայիսի 16-ին միայն մեկ փոքրիկ, կանացի պայուսակով ցանկանաք մեկնել Հռոմի «Չամպինո» օդանավակայան և հետ վերադառնալ մայիսի 23-ին, ապա տոմսը կարժենա 197. 98 եվրո կամ 104 հազար 271 ՀՀ դրամ: Իսկ եթե ցանկանում եք մեկնել գրեթե դասական ավիաընկերությունների նման՝ 20 կգ ուղեբեռով, ապա տոմսի արժեքը կկազմի 280.70 եվրո կամ 147 հազար 865 ՀՀ դրամ: 

Այսինքն, ընկերության առաջարկած գները բնավ էլ ցածր չեն, գրեթե համարժեք են դասական ավիաընկերությունների գներին, իսկ երբեմն՝ ավելի թանկ են: Այսինքն ստացվում է, որ շուրջ 300 եվրո արժողության տոմսի մեջ ներառված չէ «օդի տուրքը», ընկերությունը ստանալու է ֆինանսական աջակցություն, օդանավակայանի ծառայություններից օգտվելու է աննախադեպ զեղչերով, իսկ ավիատոմսերի գները լինելու են դասական ավիաընկերությունների տոմսերի գներին գրեթե համարժեք: 

Հարց է ծագում՝ մի՞թե պետությունն այս ամենն անում է միայն Ryanair ավիաընկերությանը գերշահույթ ապահովելու համար: Արդյոք հնարավոր չէ՞ր տեղական ավիաընկերությանը տրամադրել այդ բոլոր զեղչերը: Ի դեպ, վերոնշյալ արժեքները գործում են ճամփորդության համար ոչ «պիկ» ժամանակահատվածում: Այսինքն, կսպասենք ամռանն արձանագրվող «թեժ» առաջարկներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել