Hraparak.am-ը գրում է․

Տեղեկացրել էինք, որ «Անտարես» հրատարակչությունը բողոքարկել է ՀՀ պաշտպանության նախարարության ենթաօրենսդրական ակտերից մեկը։ Մեզ հետ զրույցում հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը հայտնել էր, որ մասնակցել էին տենդերին, հաղթել ՊՆ «Հայ զինվոր» ամսագիրը մեկ տարով 48 միլիոն դրամով տպագրելու տենդերը, բայց հետո այն ինչ-ինչ հանգամանքներում շահել է մրցույթին մասնակցած ու երկրորդ տեղը գրաված կազմակերպությունը՝«Փաբլիսիս»-ը։ Որին, ըստ Մարտիրոսյանի՝ կանչել էին բանակցությունների և նրանք ավելի ցածր գին էին առաջարկել առանց իրենց ներկայության։

Այսօր Ֆինանսների նախարարությոնում տեղի էր ունեցել գնումների բողոքարկման նիստ։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ երկու կողմին էլ ուղարկվել է ծանուցում, հետևաբար, մեղադրանքը, որ իրենք ներկա չեն եղել, անտեղին է։

Հրատարակչության շահերը ներկայացնող փաստաբան Արամազդ Կիվիրյանն էլ նկատել է, որ օրենքը չի ասում՝ ծանուցել կամ չծանուցել, այլ՝ «ապահովել բանակցությունների ընթացքում մասնակցի հետ բանակցությունների վարումն» ինքնին և որ իրենց աշխատակիցը այդ ծանուցումը չի ստացել։ Արամազդ Կիվիրյանը նկատել է, որ ուղարկված լինելը դեռ չի նշանակում, որ անձը ստացել է էլեկտրոնային եղանակով ուղարկված ծանուցումը։ Իսկ չի ստացել, քանի որ գտնվել է արձակուրդում և նախապես տեղեկացված լինելով․ որ ընկերությոնը հաղթող է ճանաչվել, չի կանխատեսել, որ կարող է տեղի ունենալ բանակցային գործընթաց։ Այդ փուլը միմիայն ենթադրում է որակավորման փաստաղթերի ներկայացում։ Նիստը ընդմիջվել է, քանի որ ՊՆ-ից հայնել են, որ առարկում են բողոքի դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել