Tert.am-ը գրում է.

Նստացույց իրականացնող երիտասարդների պահանջը մեկն է՝Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Իրականում հրաժարական պահանջում են շատերը և եթե մենք նայենք նախարարի պաշտոնավարման ողջ ընթացքին, ապա կտեսնենք, որ ունենք ԿԳՄՍ նախարար, ով պաշտոնը ստանձնելուց հետո հարձակվեց «ԱՅԲ» հիմնադրամի վրա, ուսուցչի հետ խոսելիս փորձեց ինքնահաստատվել, էլ չասենք վերջին սկանդալային իրադարձությունների մասին: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ, ակտիվիստ Քրիստինե Վարդանյանը:

Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ բոլոր այն ծրագրերը, որոնք ունի նախարարը, չեն արտահայտում հայ հասարակության ցանկությունները, իսկ ով փորձում է դեմ արտահայտվել, պիտակավորում են՝ անվանելով հետադիմականներ, խավարամիտներ:

Ակտիվիստ Գոռ Սարգսյանի խոսքով՝ ուսանողներն ու դասախոսները, կարծես, միակարծիք են՝Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, սակայն շատերը կաշկանդված են և չեն արտահայտվում. «Այնքան են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, որ մարդիկ կաշկանդվում են արտահայտվել: Սա կուսակցական պրոցես չէ, սա կուսակցության քարոզ չէ: Մեր ինքնության պահպանման հարցն է դրված, մեծ հաշվով՝ սա տեսակի կռիվ է»,-ասել է ակտիվիստը:

Նրա դիտարկմամբ՝ եթե այսօր փողոցում հարցնեն մարդկանց, թե ինչպես են գնահատում Արայիկ Հարությունյանի գործունեությունը, մեծ մասը դրական գնահատական չի տա,քանի որ նախարարը ձախողել է իր ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտները. «Ես ,անգամ, մտածում եմ, որ եթե Արայիկ Հարությունյանին հարցնեն՝ ֆուտբոլը քանի՞ հոգով են խաղում, նա չի կարողանա ճիշտ պատասխանել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել