Aysor.am-ը գրում է.

Լրագրող, ռեժիսոր Սուրեն Արեենցը պատրաստվում է ֆիլմ նկարել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին: Լրագրողը մտահղացման մասին դեռևս օրեր առաջ տեղեկացրել էր ֆեյսբուքի իր էջի միջոցով, երեկ էլ հայտնի դարձավ՝ մտահղացումը իրականություն է դառնում, նկարահանման աշխատանքներն արդեն մեկնարկվում են ու շուտով էկրանին կհայտնվի «Կնոջ ուժը» խորհրդանշող նախագիծը:

«Ճիշտն ասած, այսպիսի նախագծի մտահղացում վաղուց կա, որի միջոցով կներկայացնենք ոչ միայն մեր հայ սպորտսմենուհիներին, այլև՝ թագուհիներին, ովքեր կնոջ ուժի հրաշալի մարմնացումներ են: Վերջին շրջանում համացանցում մեծ ակտիվություն նկատեցինք, հանրությունը մտահոգվում է, որ մեր մյուս մարզուհիների մասին ֆիլմ չի նկարվում: Ես էլ մտածեցի, որ այդ մտահոգությունը տեղին է, այո՛, կարելի է անել ֆիլմ Նազիկ Ավդալյանի մասին, ում մեջ խտացված են ընտանիքը, ուժեղ կինն ու սպորտը», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Սուրեն Արեենցը:

Ռեժիսորն ընդգծում է՝ այս ամենի մեջ որևէ մեկը թող քաղաքական ենթատեքստ չփնտրի, ֆիլմն էլ ի հակադրություն «Մել» ֆիլմի չի ստեղծվում: Իրենք որևէ միտում չունեն մյուս ֆիլմին դեմ ֆիլմով ներկայանալու: Ուղղակի իրենց աշխատանքով ցույց են տալու հայ կնոջ կերպարը, ով կարող է լինել ուժեղ, կամային հատկություններով, միաժամանակ՝ ունենալ ընտանիք՝ ամուսին ու երեխաներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել