News.am-ը գրում է.

Ախր էստեղ թե նպատակը, թե խնդիրը բոլոլա սարքելու մեջ է. ինչ-որ հետաքրքիր օրակարգի մեջ թեմա գցելն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ներկայացրած օրինագծին եւ նրա ելույթին:

Նշենք, որր Պետրոսյանն օրինագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր օրենքում ամրագրել, որ նույնասեռականները չեն կարող երեխա որդեգրել:

«Հեղափոխություններից հետո ընդունված պրակտիկա է ազգայնական եւ սուր էմոցիոնալ թեմաների շուրջ ալիք բարձրացնել: Դա է: Այնպես չի, որ նույն Սահմանադրությամբ այդ ամենը թույլատրելի է կամ թույլատրելի չէ: Այստեղ նպատակը հակառակ կողմից սարքել թե իշխանությունը այլասերվածությունը պաշտպանող, հայության հետ կապ չունեցող, ավանդական ընտանիքի հետ կապ չունեցող է: Միաժամանակ թուրքական մշակույթ ունենալով ներսում շատ ու շատ մարդիկ փորձում են «Իմ քայլի» այն մարդկանց, որոնք հայաստանում եւ դրսում սովորել են, վերադարձել են, որ Հայաստանին օգուտ տան, որ Հայաստանը հզորացնեն, իրենց կյանքը, ազատությունը դնեն հարվածի տակ, որ Հայաստանին ծառայել, այդ մարդկանց սարքել սկսած սատանայապաշտից, վերջացրած այլասերվածով: Սա է նպատակը: Նպատակը քաղաքական է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել