Aysor.am-ը գրում է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն այսօր լրագրողներին հավաստիացրեց, որ խորհրդարանում գրանցված միջադեպը ոչ այլ ինչ է եղել, քան այն, որ գործընկերներով միմյանց հետ մի փոքր բարձր են խոսել:

«Ոչ մի բան տեղի չի ունեցել, հրմշտոց չի եղել, ընկերներով բարձր խոսեցինք՝ ուրիշ ոչ մի բան։ Մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք, պատմություն դարձավ, ոչ մի խնդիր չկա: Բարձր տոնով նիստերի դահլիճում էլ ենք խոսում, թեմա էլ չկա, աշխատանքային թեմա էր», - նշեց պատգամավորը։

Հարցին՝ ովքե՞ր են իրար հետ բարձր տոնով խոսել, Հակոբ Սիմիդյանը պատասխանեց՝ խոսակցությունը եղել է իր և Վարդան Աթաբեկյանի միջև։ Նա միաժամանակ շեշտեց, որ իրենք հին ընկերներ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել