Tert.am-ը գրում է.

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտակայքում օրերս տեղի ունեցած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման հավակնությունը պերֆորմանս էր, բայց յուրաքանչյուր պերֆորմանսի հիմքերը պետք է պարզ լինեն, մատուցման կուլտուրան էլ այնպիսին  լինի, որ հնարավոր լինի ընկալել, իսկ ես չեմ ընկալել դա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Դավիթ Մինասյանը՝ խոսելով «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման մասին։

«Արվեստի յուրաքանչյուր տեսակ, ժանր ընդունելի է, եթե այն հասկանալի է։ Ես պարզապես ոչինչ չեմ հասկացել՝ ինչ էին ասում, ինչի մասին էին խոսում կամ ինչ էին ցանկանում ցույց տալ։ Ինձ համար պարզ չէր։ Ես դեմ չեմ ժամանակակից արվեստի տեսակներին, բայց երբ հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը կամ ինչ էին ցանկանում ասել։ Այն, ինչը ես տեսել եմ, իր որակով, ճաշակով կամ կատարողականով ինձ չի բավարարել և չեմ ցանկացել ավելի խորանալ»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ շատ տարիներ զբաղվել է բեմանկարչությամբ, մասնակցել բազում միջոցառումների, սակայն չի կարողանում հասկանալ, թե ինչի վրա է ծախսվել նախարարության կողմից որպես դրամաշնորհ տրամադրված 2,7 մլն դրամը։

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի  հայտարարությանը, որ «մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու»՝ քանդակագործը նշեց, որ այս աշխարհում առանց ցենզուրայի ինչ-որ բան լինել չի կարող, քանի որ յուրաքանչյուր արվեստագետ նախևառաջ իր մեջ պետք է ցենզուրա ունենա՝ ինչ է անում և ինչ չի անում։ Ըստ Մինասյանի՝ առանց ցենզուրայի վտանգավոր է, սակայն խոսքը առողջ ցենզուրայի մասին է՝ մասնագետի  կարծիքի, հեղինակի վերաբերմունքի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել