Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ը շարունակում է ներկայացնել հայկական շոու բիզնեսի ոճային ներկայացուցիչներին՝ ըստ հակառակ սեռի գործընկերների։

Դերասանուհի Եվա Բաղդասարյանի կարծիքով շոու բիզնեսի տղաները վերջին տարիներին ավելի ու ավելի խնամված են դառնում՝ գերազանցելով նույնիսկ աղջիկներին։

«Տղաներն ավելի խնամված են դարձել, քան շատ աղջիկներ։ Տղաները ևս պետք է ճաշակով լինեն։ Դա շատ կարևոր է, հատկապես, եթե նրանք երևում են էկրանից։ Տղանարդիկ նույնպես ոճ են թելադրում։ Ինքս ուշադրություն եմ դարձնում, որ տղան լինի ճաշակով, ճիշտ հարդարված, հագուստին համապատասխան կոշիկ հագած լինի, կոկիկ տեսք ունենա»,- ասաց Եվան։

Ըստ դերասանուհու՝ թանկարժեք հագուստը ճանաչելի է, սակայն ավելի կարևոր է հագուստը ճիշտ մատուցելը. «Երբ մարդը թանկարժեք հագուստ է կրում, դա նկատելի է։ Իհարկե, կարող է նաև թանկ հագնված չլինել, սակայն հագածն այնպես մատուցել, որ արժեքը մղվի երկրորդ պլան»։

Իր եռյակը Եվան առանձնացրեց շոու բիզնեսի այն տղաների շրջանակից, որոնց հետ շփվում է առօրյայում։ «Մարդու ոճի մասին պատկերացում կազմելու համար կարևոր է իմանալ, թե ինչպես է նա հագնվում առօրյայում»,- ընդգծեց նա։

Սարգիս Ավետիսյան

Սարգսի բեմական կերպարները շատ հաջողված են, ինչը կարևոր է յուրաքանչյուր հանրային մարդու համար։

Թելման Խաչատրյան

Թելմանի սանրվածքն իրեն շատ է գեղեցկացնում։ Կարևոր է, որ մարդը գտնի իր ոճը։ Նա հաճախ կրում է սպորտային, casual ոճի հագուստ, կեդեր, որոնք իրեն շատ են սազում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել