Tert.am-ը գրում է.

Ես պնդում եմ, որ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է: Այս մասին ի աջակցություն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Քաղբանտարկյալ է հենց այն կետով, որ նա այս պայմաններով չէր կարող ազատությունից զրկված լինել, հիմքը չկար: Դա ինքնին չէր նշանակի քաղաքական բանտարկյալ, եթե քաղաքական էլեմենտ չլիներ, իսկ քաղաքական էլեմենտն ակնհայտ է, դա իշխանությունների, կարծեմ` ակնհայտ ձևով հայտարարված, վկայակոչված քաղաքականությունն է` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ձերբազատվելու և Սահմանադրական դատարանը վերահսկողության տակ վերցնելու»,-մեկնաբանեց Մելիքյանը` ընդգծելով, որ այս պահի դրությամբ երկրում շատ հստակ քաղաքականություն է իրականացվում Հրայր Թովմասյանի նկատմամբ «կոլցո» օպերացիա իրականացնելու համար:

Անդրադառնալով ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին՝ պաշտոնական կեղծիք կատարելու մասով հարուցված քրեական գործին` Ռուբեն Մելիքյանն ասաց. «Քանի որ ՔՕ 314 հոդվածը համաներման հոդված է, ես մի բան նշեմ` անկախ ամեն ինչից, եթե մեղադրանքն առաջադրվեր 314-ով, ինչպես կասկածն է առաջադրվել, եթե անգամ այդ գործը հասներ դատարան, դատարանն այդ անձին դատապարտեր, որևէ բացասական հետևանք Արսեն Բաբայանի ազատության համար սա չէր կարող առաջացնել: Արսեն Բաբայանին չպետք է ձերբակալեին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել