Tert.am Life-ը գրում է.

Երգչուհի Սիլվա Հակոբյանը դստեր՝ 2 ամսական Միլայի հետ առաջին ճամփորդությանն է մեկնել, որից մեծ ոգևորությամբ է վերադարձել։ Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ դեպի Կրասնոդար ուղևորությունը շատ կարևոր էր, քանի որ հասկացել է, որ կարող է ճանապարհորդել աղջկա հետ։

«Մինչև Միլայի ծնունդը մտավախություն ունեի, որ չեմ կարողանա իր հետ ճամփորդել. կամ պետք է հրաժարվեմ համերգային շրջագայություններից, կամ առանց իրեն մեկնեմ։ Երկու տարբերակն էլ տխրեցնում էր ինձ, բայց ամեն բան շատ ավելի լավ ստացվեց։ Միլային փորձնական ինձ հետ տարա Կրասնոդար, աղջիկս պատվով հաղթահարեց ճանապարհը։ Ես վախենում էի, որ ինքնաթիռում կարող է անհարմարություն զգալ, բայց նման բան չեղավ՝ իր ժամին կերավ, իր ժամին քնեց, նույնիսկ հասցրեց գրավել մարդկանց ուշադրությունը։ Երբ քնից արթնացավ, սկսեց շփվել բոլորի հետ, բորդուղեկցորդուհին իրեն շատ էր դուր եկել, նրա հետ էր շատ շփվում։ Սիրտս թեթևացել է։ Սա կարծես քննություն լիներ՝ հասկանալու, թե նա ինչպիսին է ճանապարհին»,- ոգևորությամբ պատմեց մայրիկն ու հավելեց, որ ամեն բան այնպես է կազնակերպել, որպեսզի Միլայի օրակարգը չխախտվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել