Politik.am-ը գրում է.

Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Մեզ հաջողվեց, որոշակի մանրամասներ ճշտել Արսեն Բաբայանի գործից։ Պարզվում է Արսեն Բաբայանին ձերբակալել են ԱԺ աշխատակիցներից մեկի սխալի պատճառով։ 2018 թվականի մարտի 2-ին (ուրբաթ օրը), աշխատանքային օրվա ավարտին ԱԺ այն ժամանակվա ընդհանուր բաժնի պետը՝ Ռուզաննա Արզումանյանը ստացել է ՍԴ-ից համապատասխան փաստաթուղթը, որը պետք է գրանցեր էլեկտրոնային համակարգում։ Արզումանյանն այդ օրը չի գրանցել համակարգում ստացված փաստաթուղթը և այն արել է երկուշաբթի՝ մարտի 5-ին։

 Հետագայում, թե ո՞վ և ինչ պայմաններում է համոզել Ռուզաննա Արզումանյանին տալ Արսեն Բաբայանի անունը և իր սխալի համար մեղադրել Արսեն Բաբայանին այս պահին անհասկանալի է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել