Փաշինյանը հիմա ասում է՝ մենք օլիգարխներ չունենք: Հիմա ես անուններ տա՞մ: Էդ ո՞ր մեկն է դրանցից՝ առաջ օլիգարխ էր, հիմա օլիգարխ չի: Հիմար գործարար է, հա՞: Բոլորին հարգում եմ, բայց, ասենք, Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բոլորը հիմա օլիգարխներ չե՞ն»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Վերջինս տարակուսեց ներկայիս իշխանությունների այն գործելակերպից, իրավապահ մարմինների գործելակերպից՝ նշելով, որ մարդը հաճախ մամուլից է իմանում, որ իր հետևից գալու են:

«Ես սա անընդունելի եմ համարում: Այս վայրենի, «գեղցիական» վերաբերմունքն անընդունելի է, որ համապատասխան գերատեսչությունները ցույց են տալիս: Բա ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն հակահետախուզական մարմին է: Սա է միայնակ բռնում այդ մարդկանց: ОБХСС է դարձել ԱԱԾ-ն»,- ասաց Հրանտ Բագրատյանն ու հավելեց, որ ուզում է կոչով հանդես գալ:

«Պարոնայք սպաներ, դուք հակահետախուզության համար եք: Ամբողջ Հանրապետությունը լցված է ադրբեջանական ու թուրքական լրտեսներով: Դրանց բռնեք: Էդ հարկային գործերը ձեր գործերը չեն: ՊԵԿ-ը կա, թող անի: ՊԵԿ-ին էլ պետք է կոչ անեմ էլ ավելի ինտենսիվացնել թաքցրած եկամուտները գտնելը, բայց այդ ամենն արեք սուսուփուս, ընկերներ»,- հայտարարեց նախկին վարչապետը:

Խոսելով 2020թ. բյուջեի նախագծի մասին՝ Հրանտ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել