Armsport.am-ը գրում է.

Ֆուտբոլային աշխարհում հարաբերական անդորր է։ Միջազգային դադարից հետո ակումբները մեծ թափով պատրաստվում են առաջիկա հանգստյան օրերի խաղերին։ Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա, մի փոքր շեղվենք բուն ֆուտբոլից ու բացահայտենք մեզ համար նոր իրողություններ։

Ողջու՜յն։ Այսօր խոսելու ենք մոլորակի ամենազարմանահրաշ վայրերից մեկի մասին։ Մարզադաշտեր, կամ որ ավելի էմոցիոնալ է հնչում ու պարունակում իր ողջ էությունը՝ ՍՏԱԴԻՈՆ։ Այո՛, հենց այստեղ են մարդիկ ուրախանում, չեմպիոն հռչակվում, պարտվում, լացում, կամ էլ երգում ու բացականչում լիդերի անունը․․․ի՞նչ, ի՞նչ լիդեր, ի՞նչ երգել, հիմա խորասուզվենք․․․

Սեպտեմբերի 11, 2010 թվական։ Միգուցե թվերի այլ հերթականության դեպքում հիշեինք պատմության ամենազարհուրելի էջերից մեկը, սակայն սա այդ դեպքը չէ։ Թերևս քչերն են հիշում, թե ինչ պայմաններում անցավ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալի» առաջին տնային հանդիպումը։ Լա լիգայի երկրորդ տուրն էր, «Սանտիագո Բեռնաբեու» հյուր էր եկել «Օսասունան»։ Տանտերերը հաղթեցին 1-0 հաշվով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել