Tert.am-ը գրում է.

Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող երիտասարդները մանկատան սաներ են: Տարիներ առաջ նրանք խոշտանգվել են մոր կողմից, ինչից հետո տեղափոխվել են մանկատուն, նրանցից մեկին 7 տարեկան հասակում մայրը դանակահարել է, ինչի համար և դատապարտվել է:

Կասկածյալ Հրաչ Գ.-ի մայրը 7-ամյա որդուն դանակով հարվածել է, ինչի հետևանքով նրա սրտի, ստոծանիի ու ստամոքսի հատվածում վնասվածքներ է ստացել: Այնուհետև մայրը իր մոր հետ իր որդուն տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ վիրահատել են, սակայն այդ ընթացքում ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ իր երկու որդիներին խոշտանգելու համար: 2001 թվականին ծնված Սարգիս Գ.-ին և Հրաչ Գ.-ին փայտով, գոտու ճարմանդով, փոկով և տարբեր այլ առարկաներով հարվածներ հասցրել:

Նրա որդիների վրա ընդհանուր թվով 58 և 65 սպիներ են հայտնաբերվել:

Ռիտա Գ-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելու և ՔՕ-ի 119-րդ հոդվածի՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու մեջ և դատապարտվել ազատազրկման հինգ տարի ժամկետով: Այդ դեպքերից հետո որդիներին տեղափոխել են Իջևանի մանկատուն:

Tert.am-ի տեղեկություններով՝ նրանց տատը Պռոշյանում հայտնի կին է, իսկ որդիների մայրը նրա խորթ աղջիկն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել