Tert.am Life-ը գրում է.

Սննդաբան Լիլիթ Բաբասյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը: 27-ամյակի օրը նրա համար կտրականապես տարբերվել է նախորդ տարեդարձերից: Առաջին անգամ նա իր օրը նշել է ընտանիքից հեռու՝ ԱՄՆ-ում:

Tert.am Life-ի հետ զրույցում Լիլիթը պատմել է Անահիտ Սիմոնյանի հետ ԱՄՆ մեկնելու հապճեպ որոշման, ընտանիքից հեռու լինելու, ընկերուհու հետ անցկացրած օրերի և տարեդարձի օրը չսիրելու մասին:

«Իմ վաղեմի երազանքն էր լինել ԱՄՆ-ում, սակայն այս շրջանում նման միտք չունեի: Ամեն բան ինձ համար էլ անակնկալ ստացվեց. ավիատոմս գնել եմ մեկնելուցս 2 օր առաջ: Մուտքի վիզա ունեի, սակայն ծանրաբեռնվածությանս պատճառով չէի կարողանում մեկնել: Հատկապես, այս շրջանում, երբ պատրաստվում եմ իմ սրճարանի նոր մասնաճյուղի բացմանը, շատ զբաղված էի, սակայն եթե չմեկնեի, մուտքի թույլտվությունս կկասեցնեին»,- ասաց նա:

Լիլիթը հաջողություն է համարում, որ այս շրջանում իր մտերիմ ընկերուհին՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ևս պետք է մեկներ Միացյալ Նահանգներ. «Շատ ուրախ եմ, որ Անահիտն ինձ հետ է: Նրա հետ ճամփորդությունները միշտ շատ լավ են անցնում: Նա իմ հոգու ընկերն է: Վաղուց երազանք ունեինք միասին լինել ԱՄՆ-ում»:

Լիլիթը չի սիրում իր տարեդարձի օրը, սակայն Անահիտը թույլ չի տվել նրան տխրել: «Վաղուց արդեն չեմ սիրում նշել ծնունդս, տխրում եմ այդ օրը: Վերջին անգամ, երևի, 18 տարեկանում եմ  լիարժեք ուրախացել ծննդյանս օրը: Ինձ համար 2 կարևոր տոն կա տարվա ընթացքում՝ որդուս ծննդյան օրն ու Նոր տարին: Սովորաբար ծնունդս չեմ նշում, սակայն այստեղ գեղեցիկ երեկո ունեցա Անահիտի նախաձեռնությամբ: Նա մի ամբողջ օր իրականացնում էր իմ բոլոր ցանկությունները, իսկ ամենակարևորը՝ ուղղակի իմ կողքին էր,- ասաց սննդաբանն ու հավելեց, որ ինքը մեկնել է հանգստանալու, իսկ ընկերուհին ԱՄՆ-ում է գործնական նպատակով,-  անկախ իր զբաղվածությունից՝ Անահիտն ամեն ինչ անում է, որպեսզի իմ ճամփորդությունը հետաքրքիր անցնի: Առհասարակ, նա միշտ իմ կողքին է: Շատ կարևոր է կյանքում նման ընկերներ ունենալ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել