Factor.am-ը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեն գրություն էր ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները: Այսօր հրավիրված մամուլիս ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ շոու բիզնեսի 9 ներկայացուցիչներից մի քանիսն արդեն հայտարարագրել են իրենց եկամուտները, մի քանիսն էլ արտասահմանում են և խոստացել են վերադառնալուց հետո հայտարարագրել:

Դավիթ Անանյանն ասաց, որ երգիչներից մեկի նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել, քանի որ հրաժարվել է եկամուտները հայտարարագրել: Պետեկամուտների նախագահը անուն չնշեց:

Factor.am-ի՝ ՊԵԿ-ի աղբյուրները փոխանցեցին, որ խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Լիլիթ Հովհաննիսյանից: Երգչուհու ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը, որը միաժամանակ նրա մենեջերն է, մեզ հետ զրույցում ասաց, որ հրաժարվում է մեկնաբանել տեղեկությունները:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել