Tert.am-ը գրում է․

Դեռևս գարնանը Նիկոլ Փաշինյանը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ խորհրդակցության ժամանակ խոսելով առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման հարցի կարևորության մասին՝ երկրում հակակոռուպցիոն իրական պայքար տանելու առումով, կարևորել էր դրանց համապատասխանեցումը միջազգային չափանիշներին՝ և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ բանկային գաղտնիքի ապահովման, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից:

«Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման անհրաժեշտության մասին նախ և առաջ նշվում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի 2004 թվականի կոնվենցիայում»,-մասնավորապես արձանագրել էր վարչապետը՝ միաժամանակ շեշտելով, որ Հայաստանի Հանրապետությունն այս կոնվենցիան վավերացրել է առանց որևէ վերապահման 2007 թվականին:

Հոկտեմբերի 15-ին կայացել էր Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի գլխավորությամբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի՝ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր-սեղան քննարկումը, որին իր աջակցությունն էր բերել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել