Mediaadvocate.am-ը գրում է․

2019 թ-ի հոկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։

Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։


Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 62 հոդված, որոնցից 30-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 31-ը՝ չեզոք։

Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում։

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը իր հարցազրույցներից մեկում հիշեցրել է, որ Լենա Նազարյանն անցյալ տարվա փետրվարին ասել էր, որ ԱԺ-ն շատ բան կարող է անել Թեղուտի հարցով, բայց ոչինչ չի անում։ Այնուհետև հավելել էր, որ Թեղուտի հանքն առհասարակ չպետք շահագործվի։ Նույն հարցազրույցում բնապահպանն ասել է. «Ռեկորդային կարճ ժամանակահատվածում Թեղուտի վերագործարկման ու բնականոն աշխատանքի անցնելու մասին հայտարարությունից հետո Լենա Նազարյանը մանրամասներ չխնդրեց ոչ ընկերությունից, ոչ էլ կառավարությունից»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել