Այսօր Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել 22 երեխա: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Արտաշատի ԲԿ-ից:

Երեխաներից երեքը բուժում են ստանում մանկական բաժնում է, 19-ը՝ ինֆեկցիոն:

«Նախնական տեղեկություններով երեխաների վիճակը ծանր չէ: Բոլորը կաթիլային են ստանում, բուժման մեջ են»,- հայտնեցին Արտաշատի ԲԿ-ից:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեխաները բժշկական կենտրոն են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցից, նրանք բոլորը հիվանդանոց են տեղափոխվել սննդային թունավորում ունենալու կասկածանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել