«Սեպտեմբերի 30-ին կայացած կառավարության նիստին գործադիրի հավանությանն արժանացավ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և բյուջետային ուղերձ-բացատրագիրը, որը առաջիկայում կանցնի քննարկման փուլերով և մինչև բյուջետային տարվա սկիզբը կհաստատվի ԱԺ կողմից:

Առաջին հայացքից՝ ներկայացված բյուջեի փաթեթը աչքի է ընկնում առավել համարձակ մոտեցումնե­րով, ինչը վերաբերում է հատկապես պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ծավալներին և կառուց­վածքին:

Այնպես որ, եթե նախորդ տարվա բյուջեն պայմանական ան­վանել էինք «Զգուշավոր բյուջե 2019», ապա այս տարվա բյուջեն հավակնում է արժանանալ «Համար­ձակ բյուջե 2020» տիտղոսին:

Թե ին­չո՞ւ ենք 2020 թվականի բյուջեն հա­մարում համարձակ, և ի՞նչ «համ ու հոտ» ունի օրենքի նախագիծը, դեռևս շատ կքննարկվի, երբ նա­խագծի կառուցվածքի, հիմնական մոտեցումների և դրանից ակնկալ­վող արդյունքների մասին հնարա­վոր կլինի խոսել առավել նեղ, ոլորտային քննարկումների և վերլուծու­թյունների ձևաչափով:

Սակայն այն ցուցանիշները, որոնք թիրախավորել է կառավարությունը, ակնհայտ համարձակություն են պարունա­կում: Այստեղ համարձակությունը նախ և առաջ վերաբերում է բյուջեի ծախսային ուղղություններին և դե­ֆիցիտին, որը, ի դեպ, կառավարության կողմից մոդելավորվել է այս տարվա հավելուրդի և ծախսերի ոչ բարձր կատարողականի ֆոնի վրա:

Ոմանք բյուջեի այս նախագծին տա­լիս են նաև «աննախադեպ» անվա­նումը, ինչը, կարծում ենք, այնքան էլ բնութագրական չէ, քանի որ յուրա­քանչյուր տարի բյուջեի եկամտային և ծախսային մասը նախորդ տարվա համեմատ բարելավում է ունենում, և այդ բարելավումներից յուրաքանչ­յուրն էլ կարող էին հավակնել աննա­խադեպ համարվելու տիտղոսին:

Անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեի հիմքերին, որոնք արտացոլված են բյուջետային ուղերձ-բացատրագրի մեջ, պետք է նշենք, որ կառավարության կողմից ցուցաբերված համարձա­կության համար հիմք են ծառայել բարեհաջող դասավորված տնտե­սական զարգացումները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել