Tert.am-ը գրում է.

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը երեքշաբթի չի պատրաստվում մեկնել Թուրքիա, որտեղ մտադիր էր քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը, վկայում է Սպիտակ տան պաշտոնական ժամանակացույցը, գրում է ria.ru-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Փենսի գրաֆիկում երեքշաբթի նախատեսված է հանդիպում Եգիպտոսի վարչապետի հետ և ճաշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Կեսօրին Փենսը կրկին կմիանա Թրամփին, որը Սպիտակ տանը կընդունի St. Louis Blues հոկեյի 2019 թվականի գավաթակիրներին: Նշվում է, որ Փենսի ժամանակացույցում այլ հանդիպումներ նախատեսված չեն:

Երկուշաբթի Փենսը լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Թրամփն իրեն հանձնարարել է գլխավորել ամերիկյան պատվիրակությունը, որը կմեկնի Անկարա՝ բանակցելու թուրքական ղեկավարության հետ: Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել էր, որ պատվիրակությունը Վաշինգտոնից կմեկնի «ամենակարճ ժամկետներում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել