Operativ.am-ը գրում է.

Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան նավթ արտադրող երկրների համագործակցության խարտիա են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրվել է Էր Ռիադ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ռուսական կողմից ստորագրել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Կողմերը նաեւ երկու երկրների էներգետիկայի նախարարությունների միջեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ արձանագրություն են ստորագրել:

«Ինչ վերաբերում է համաշխարհային նավթարդյունաբերությանը, ապա անվիճելի իրողություն է՝ նավթը մնում է համաշխարահյին տնտեսական զարգացման էական տարրերից մեկը: Աշխարհը նավթի մեծ ծավալների եւ մատակարարումների կարիք կունենա»,- ասել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բին Սալմանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնելով շուկայական տատանումները: Այդ առումով նա հիշեցրել է շուկայի վրա Նավթ արտահանող երկրների կազմակերպության կողմից ձեռքբերված համաձայնությունների դրական ազդեցության մասին:

Այլ փաստաթղթերի թվում են՝ Ռոսկոսմոսի եւ տիեզերքի հարցով սաուդական հանձնաժողովի միջեւ համագործակցության շուրջ մտադրությունների մասին հայտարարությունը, բարձր մակարդակով երկկողմ ռազմավարական համագործակցության ծրագիրը եւ այլն:

Բացի այդ, ՌԴ եւ Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարարությունները մշակույթի ոլորտում համագործակության շուրջ հռչակագիր են ստորագրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել