Tert.am-ը գրում է.

Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով The New York Times-ում հրապարակված հոդվածը, հայտնում են, որ հանգստյան օրերին ԱՄՆ Պետքարտուղարության և Էներգետիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են ամերիկյան 50 մարտավարական միջուկային զենքերը Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից տեղափոխելու հարցը:

Աղբյուրը հաղորդում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ «այդ զենքերը ներկա պահին Էրդողանի պատանդներն են»:

Օրեր առաջ հաղորդվում էր, որ թուրքական զինուժը պատահաբար հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան զորքերի ուղղությամբ, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել դուրս բերել ամերիկացի զինվորականներին Սիրիայից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել