Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Էր-Ռիադ կատարած այցի ընթացքում, հետաքրքրվել է Սաուդյան Արաբիայի թագավորի պալատում պատվո պահակախմբի զենքով: Այս մասին իր Telegram-ալիքում հաղորդել է Կրեմլի լրագրող Դմիտրի Սմիրնովը:

Ռուսաստանի ղեկավարը թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի հետ պալատում շրջելիս հետաքրքրվել է պատվո պահակի «արտասովոր կոր դաշույնով»: Նկատելով Պուտինի հետաքրքրությունը, միապետը հրամայել է ցույց տալ դաշույնը:

Հոկտեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինը ժամանել է Էր-Ռիադ: Վերջին 12 տարիների ընթացքում սա ՌԴ ղեկավարի առաջին այցն է Սաուդյան Արաբիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել