Tert.am-ը գրում է.

Թեև այս պահին դեռևս հրապարակված չէ,  թե ինչ հիմքով է ՍԴ-ն մերժել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը՝ բովանդակայի՞ն, թե՞ ընթացակարգային,  այդուհանդերձ «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշումը վերջանական է և գործընթացն այլ շարունակություն չի կարող ունենալ:  

«ՍԴ-ի նկատմամբ որևէ վերահսկողական մարմին չկա ու չի էլ կարող լինել, սա բնականաբար, վերջնական որշում է, ու ցանկալի է, որ եթե նույնիսկ այս որոշումը քննադատության ենթարկվի, ապա գոնե մեծ զսպվածությամբ, որովհետև խոսքը Սահմանադրական դատարանի մասին է»,-ասաց Ղազարյանը:

Ըստ փաստաբանի՝ դատարանի անդամների նկատմամբ ճնշումներ չեն կարող լինել նման որոշումից հետո: «Ե՛վ տեսականորեն, և՛ պրակտիկորեն բացառվում է ՍԴ-ի նկատմամբ որևէ ճնշում, չպետք է որևէ ճնշում լինի: Եթե լինեն, ուրեմն իմացեք, որ դրանք ամբողջը խախտումներ են: Իշխանության մյուս երկու ճյուղերի կողմից կարող են կարծիքներ, անհամաձայնություն հնչեցնել, կարող են քննադատեն, բայց չեն կարող ասել, որ անօրինական որոշում  է, ուղղակի Եվրոպական կոնվենցիան, որը Եվրոպայի սահմանդրությունն է համարվում, արգելում է դատավորների նկատմամբ ոտնձգությունները»,-ասաց նա:

Իսկ թե կարող են այլ միջոցներ գտնել դատարանի նկատմամբ ճնշումներ գործածելու համար, ինչպես, օրինակ, առանձին անդամների դեմ քրգործեր հարուցել, անճշտություններ գտնել և այլն, Արա Ղազարյանը պատասխանեց, որ պետք է սպասել։ «Ցանկալի չէ, որ նման զարգացումներ լինեն, պետք է սպասել, տեսնել արդյո՞ք  կշարունակվի դա, թե ոչ և արդյո՞ք դա կապ ունի Հրայր  Թովմասյանի հետ, թե ոչ: Լավ, ինչքան կարելի է, ենթադրենք այդ մարդիկ նշանակվել են նախկին իշխանությունների կողմից, հետո ինչ, հո՞ չենք վերցնելու դատավորի անփոխարինելիության սկզբունքը փոխենք դատավորի  փոխարինելիության սկզբունքով: Ամեն նոր իշխանության հետ դատարանի կազմն էլ հո՞ չպետք է փոխվի: Դրա համար էլ այդ երաշխիքները դրված են, որ քաղաքային իշխանության փոփոխությունը չբերի դատական իշխանության փոփոխության, որ դատավորները կարողանան աշխատել ու աշխատեն անկախ, թե չէ ամեն քաղաքական իշխանության փոփոխվելով դատավորների փոփոխվելը նշանակում է՝ նրանք անկախ չեն»,- ասաց Ղազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել