Ermenihaber.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում գրառում է արել Սիրիայում վերջին զարգացումների և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու թեմայի մասին: Նա նշել է, որ ԱՄՆ-ն չի ներգրավվի 200 տարի տևած պատերազմում, որն ընթանում է 2 խմբի  միջև (թուրքեր, քրդեր-խմբ.):

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության թեմայի շուրջ ԱՄՆ նախագահն ասել է. «Առաջիկայում խիստ պատժամիջոցներ են սպասվում Թուրքիային»:

Դոնալդ Թրամփը գրառման մեջ, անդրադառնալով Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների շուրջ մարդկանց մտահոգություններին, հարց է բարձրացրել. «Իսկապե՞ս մարդիկ կարծում են, որ մենք պետք է պատերազմենք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ: Անվերջանելի պատերազմներն ավարտվելու են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել