168.am-ը գրում է․

Եվրամիության անդամ երկրները կոչ են անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում եւ իր զորքերը դուրս բերել այդ երկրից: Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը հոկտեմբերի 14-ին ընթանում է Լյուքսեմբուրգում:

«Խորհուրդը վերստին հաստատակամորեն կոչ է անում Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ դուրս բերել իր զորքերը»,-նշվում է փաստաթղթում: Եվրամիության անդամ երկրները նաեւ պայմանավորվել են կոորդինացնել Թուրքիային զենքի մատակարարումների քաղաքականությունը՝ կապված Սիրիայում նրա ռազմական գործողության հետ:

ԵՄ-ի ԱԳ նախարարները կոչ են արել անցկացնել ԻՊ-ի դեմ գլոբալ կոալիցիայի մասնակիցների նախարարական հանդիպում: Նրանք նաեւ համաձայնեցրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նրա հորատման աշխատանքների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել