Pastinfo.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը երկօրյա արձակուրդ է վերցրել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը քննող ՍԴ նիստին չմիջամտելու համար: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հաստատեց Թովմասյանի՝ արձակուրդում գտնվելու մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունը:

Փաստացի, Թովմասյանը որոշել է որևէ կերպ չմասնակցել ու չմիջամտել իր լիազորությունների դադարեցման նախագծի շուրջ Սահմանադրական դատարանի դատավորների կայացնելիք որոշմանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային նիստ է գումարել, որի ընթացքում որոշվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել