Հայաստանում 2019 թվականի հունվար-օգոստոսինարտադրվել է 5 007.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5%-ով։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա ութ ամիսներին ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 10 %-ով և կազմել 1 մլրդ  994.2 մլն կՎտ ժամ,  ջերմային էներգիայի արտադրությունը՝ 30.9%-ով՝ կազմելով 17.9 հազար հեգաջոուլ:

Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) էլ արտադրել է 1 մլրդ 203.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018 թ-ի հունվար-օգոստոսի համեմատ 6.2%-ով նվազել է։

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, արտադրության ծավալներն այստեղ ավելացել են 6.7%-ով՝  կազմելով 1 մլրդ 798.7 մլն կՎտ ժամ։

Վիճակագրության համաձայն,  այս տարվա ութ ամիսներին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են  9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2018 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.9 անգամ, հողմային էլեկտրակայանների կողմից էլ արտադրվել 2.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ աճելով 2.3 անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել