Armsport.am-ը գրում է․

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Գերմանիայի հավաքականը արտագնա հանդիպում անցկացրեց Էստոնիայի ընտրանու հետ։ 

Հանդիպման արդեն 14-րդ րոպեին Յոահիմ Լյովի սաները հայտնվեցին տհաճ իրավիճակում։ Սեփական տուգանային հրապարակի մատույցներում վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Էմրե Ջանը։ Գերմանիան մնաց 10 ֆուտբոլիստներով։ 

Ճիշտ է, տեղի ունեցածը չխանգարեց բունդեսթիմին վստահ հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ։ Երկրորդ կեսում Իլկայ Գյունդողանի դուբլի և Տիմո Վերների գոլի շնորհիվ Գերմանիան հաղթեց Էստոնիային 3-0 հաշվով։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել