Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ուժեղացնել թիմի կազմը։ Իսպանական AS-ը գրում է, որ «արքայական» ակումբը ի վիճակի է հունվարին ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին։ 

Դանիացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը 2020-ի հունիսին ավարտվում է։ Էրիկսենը ներկա պահին տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ է ստանում «Տոտենհեմում»։ Հյուսիսլոնդոնյան ակումբի ներկայացուցիչները առաջարկել են նրան նոր պայմանագիր տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով, ինչի արդյունքում նա կվաստակեր այնքան, որքան Ուգո Լյորիսն ու Դելե Ալին։ 27-ամյա ֆուտբոլիստը մերժել է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել