Aysor.am-ը գրում է.

Բարեգործության այն մոդելը, որ երկար տարիներ կիրառվել է Հայաստանում, դեգրադացրել է մեր տնտեսական հարաբերությունները և շատ դեպքերում մարդուն ոչ թե օգնել է, այլ՝  խանգարել, «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ տնտեսական հեղափոխության կարևորագույն գործոններից մեկն անհատական ջանքն է։

«Լավ, ասենք, հասկանալի է՝ մարդուն կարելի է մեկ օր հաց տալ. մարդը սոված է՝ կարելի է մեկ օր հաց տալ։ Կարելի է երկու օր հաց տալ, կարելի է երեք օր հաց տալ, կարելի է չորս օր հաց տալ, հինգ, տաս, մի ամիս, երկու ամիս, մի տարի, բայց ի՞նչ է տեղի ունենում այդ մարդու հետ, որը մտածում է, որ ամբողջ կյանքում ուրիշ մարդիկ իրեն պետք է պահեն։ Ինչպիսի՞ն է այդ մարդու հոգեբանությունը, ինչպիսի՞ն է զգացողությունը, ինչպիսի՞ն է այդ մարդու ինքնագնահատականը, նա իրեն զգու՞մ է ուժեղ ու արժանապատիվ քաղաքացի՝ ո՛չ, երբեք։ Մենք այդպիսով կոտրում ենք մարդու ողնաշարը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել