Tert.am-ը գրում է.

2020 թ.-ի պետական բյուջեի նախագծի մեջ հեղափոխական, աննախադեպ ցուցանիշներ չկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

«4.9 տոկոս տնտեսական աճը մտահոգում է, ինչո՞ւ այդքան, եթե 2018թ.-ին ունեցել ենք 5.2 տոկոս, 2019 թ.-ի սպասողական կանխատեսումը 6.9 տոկոս է, ինչումն է խնդիրը, որ ավելի նվազ ցուցանիշներ ենք ընդունում: Ընդ որում՝ այդ աճին պետք է մոտենալ կառուցվածքային իմաստով, թե որ ճյուղերն են կազմում այդ աճը, այնտեղ ես տեսնում եմ՝ արդյունաբերությունը ընդամենը 5 տոկոս աճ ունի, շինարարությունը՝ 4 տոկոս, գյուղատնտեսությունը՝ ընդամենը 2.5 տոկս: Հաշվի առնելով 2018-ի արձանագրած փաստերը՝ աննախադեպ անընկալելի թիվ եմ համարում մինուս 8.5 տոկոս անկումը գյուղատնտեսության ոլորտում, որը համարվում է տնեսության իրական հատվածի կարևորագույն ճյուղերից մեկը:

Այս տարի էլ  չենք սպասում գյուղատնտեսության որոշակի աճ, այսինքն` վիճակը խրոնիկ շարունակվում է: Երկրորդը՝ շինարարական ոլորտում  այս տարի, կարծում եմ, 4 տոկոսի աճ չի լինելու 1-1.5 տոկոսի սահմանում աճ ունենք, որը աճ չէ: Եթե վերցնեմ ևս երկու գլոբալ ցուցանիշ, մեկը սպառման ծավալ ՀՆԱ հարաբերակացությունն է, մենք սպառող ենք, 92-93 տոկոս սպառման մակարդակը չի իջնում և ներդրումները ՀՆԱ-ի նկատմամբ 0.6 տոկոսային կետով, 21-22 տոկոսի սահմաններում է, ինչը հեղափոխական չէ»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել