Operativ.am-ը գրում է.

Պեկինը պատրաստ է քննարկել մասնակի առեւտրային գործարքը Վաշինգտոնի հետ։ Bloomberg-ը, հղում կատարելով բանակցությունների ընթացքում տեղեկացված պաշտոնյաներին, հայտնում է, որ Չինաստանը պատրաստ է խոսել հնարավոր համաձայնագրի մասին, եթե Թրամփի վարչակազմը այլեւս տուրքեր չսահմանի չինական ներկրումների վրա։

Աղբյուրի համաձայն, Պեկինը պատրաստ է կատարել աննշան զիջումներ, ինչպիսին, օրինակ, գյուղատնտեսական ապրանքների գնումն է։
Անհայտ պաշտոնյան հայտարարել է , որ բանակցությունների մասնակիցները լավատեսորեն տրամադրված չեն եղել լայնածավալ համաձայնագրի կնքման հանդեպ, որը վերջնականապես վերջ կդներ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ առեւտրային հակամարտությանը։ Բացի այդ, Financial Times-ը չորեքշաբթի առավոտյան հայտնել էր, որ Չինաստանի պաշտոնյաներն առաջարկում են մեծացնել ԱՄՆ-ից գյուղատնտեսական տարեկան գնումները, որպեսզի հասնեն մասնակի գործարքի։ «Փոխվարչապետ Լյու Օնը կգա իրական առաջարկություններով, սա դատարկ այց չէ»,- FT-ին ասել է անհայտ պաշտոնյան։ «Չինացիները պատրաստ են լարվածության վերացմանը»,- հավելել է նա։

Թրամփը նախկինում հայտարարել էր, որ հոկտեմբերի 15-ից կբարձրացնի չինական ներկրումների տուրքերը, եթե երկկողմ առեւտրային բանակցություններում առաջընթաց չգրանցվի։ 2018թ․ սկզբից աշխարհի երկու խոշորագույն պետությունները միմնյանց ապրանքների վրա միլիարդավոր դոլարների տուրքեր են սահմանում, ինչը բացասաբար է ազդում ֆինանսական շուկաների եւ բիզնեսի ու սպառողների տրամադրությունների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել