Tert.am-ը գրում է.

2019-ի փետրվարին էր, երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Թե ինչը կարող էր ստիպել Նիկոլ Փաշինյանին ԱԺ բարձր ամբիոնից նման հակագիտական հայտարարությամբ հանդես գալ, իհարկե, պարզ է. նա, ինչպես միշտ, լուծում էր տպավորիչ լինելու խնդիր:

Ի՞նչ ունենք այդ ելույթից երկար ամիսներ անց:

Առաջին հերթին ունենք ճչացող դիսոնանս` իրական կյանքի ու, ասենք, Նիկոլ Փաշինյանի կողմից «Ֆեյսբուքում» հաճախակի արվող գրառումների միջև, որոնցով պատմվում են Հայաստանի «ծաղկուն» ներկայի ու ապագայի մասին:

Երբեմն-երբեմն էլ նրա ենթականերն են ֆեյսբուքյան գրառումների կամ հայտարարությունների միջոցով ավետում «ծաղկող Հայաստանի» տնտեսական ձեռբերումների մասին՝  երկրորդելով վերադասին: Օրինակ՝ մոտ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հյութեղ գրառմանն, ուր Փաշինյանը խոսել էր 2019 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ունեցած 7.6% տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին՝ միաժամանակ մեջբերելով օգոստոսի արդյունքներով 2019-ի տարեկան ցուցանիշները՝ գայթակղիչ թվերով համեմված,  հաջորդել էր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի՝ օրերս արած այն հուսադրող հայտարարությունը, թե ձգտում են ունենալ երկնիշ տնտեսական աճ, իսկ ահա կարճաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է ապահովել առնվազը 7-8%-անոց ցուցանիշ:

Այնինչ, իրական կյանքը հուշում է, որ Կառավարության ու դրա ղեկավարի կողմից պարբերաբար հասարակությանը նմանօրինակ մեթոդաբանությամբ կերակրելը հետզհետե վերածվում է սովորական աուտոթրենինգի՝ «ես հանգիստ եմ, ինձ ոչինչ չի անհանգստացնում» սերիայից:

Իհարկե, այնպես չէ, որ տնտեսությունը տեղում դոփում է: Օրինակ՝ մակրոտնտեսական ցուցանիշներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ՀՆԱ-հարկեր հարաբերությունում առկա է ասենք 1%-ից քիչ ավել բարձրացում: Կամ այս տարվա նախատեսված 6,9%-ի դիմաց մակրոտնտեսական ցուցանիշներով նախատեսված է ընդամենը 4,3% տնտեսական աճ: Սա նշանակում է, որ եթե տեղաշարժ էլ կա, ապա իներցիոն և, ակնհայտորեն, ոչ հեղափոխական, և դեռ ավելին՝ միանգամայն հիասթափեցնող է հատկապես Փաշինյանի տված խոստումների ֆոնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել