Factor.am-ը գրում է.

Երգահան Վահան Արծրունին այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է հեղինակային իրավունքի ոտնահարման մասին: Խոսքը WCIT 2019-ի բացման համերգի ժամանակ՝ արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտության կատարումից առաջ, տեքստային նախաբանի ներքո հնչած երաժշտության մասին է: Երգահանի պնդմամբ՝ հնչել է իր կողմից մշակված մաշտոցյան շարականի ձայնագրությունը: «Խոսքն այն երաժշտության մասին է, որը հնչել է տեքստի ներքո: Խնդիրն այն է, որ ծրագրում այդ շարականի օգտագործումը համաձայնեցված չէր ինձ հետ, ես տեղեկացված չէի դրա մասին, հետևաբար՝ ո՛չ արտոնությունը, ո՛չ էլ օգտագործելու իրավունքը որևէ ձևաչափով ես չէի տվել: Այս պարագայում, երբ ես կանգնում եմ փաստի առաջ, նայում եմ ռեպորտաժը և լսում եմ իմ սեփական երաժշտությունը՝ առանց որևէ նշումի, ես սա ընկալում եմ որպես հեղինակային իրավունքի անտեսում: Իսկ լայն իմաստով, քանի որ ՏՏ համաժողովն առաջին հերթին ինտելեկտուալ սեփականության կամ ինտելեկտուալ գործունեության հետևանք է, ես սա դիտարկում եմ որպես այդ ինտելեկտուալ սեփականության իրավունքի կոպտագույն ոտնահարում»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Վահան Արծրունին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել