Tert.am-ը գրում է.

Տանզանիայում տղամարդը ջրահեղձ է եղել ընկերուհուն ստորջրյա ամուսնության առաջարկ անելուց հետո, գրում է The Guardian-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ իրենց երազանքների ուղևորության ընթացքում Սթիվեն Վեբերը և Քենեշա Անտուանն ապրել են «լողացող տնակում», որը կիսով չափ ընկղմված է եղել օվկիանոսի մեջ։ 

Հրապարակված կադրերում ԱՄՆ Լուիզիանա նահանգի Բաթոն-Ռուժ քաղաքի բնակիչ Սթիվեն Վեբերը մոտենում է իրենց տան պատուհանին և A4 ֆորմատի թուղթը ձեռքին՝ ընկերուհուն խնդրում ամուսնանալ իր հետ։

Սիրո խոստովանությունից հետո տղամարդը շրջում է էջը, որտեղ գրված է․ «Կդառնա՞ս կինս, կաուսնանա՞ս ինձ հետ», ապա հանում է ամուսնական մատանին։

Ավելի ուշ տղամարդու ընկերուհին՝ Քենեշա Անտուանը Facebook-ի օգտատերերին տեղեկացրել է, որ Վեբերը առաջարկից հետո ջրահեղձ է եղել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել