Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ կիսապաշտպան Անխել Գոմեսը կարող է հաջորդ ամռանը տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»: Manchester evening news- ի փոխանցմամբ  ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ավարտվում է 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո, և Գոմեշը կարող է Իսպանիա տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:

Այս մրցաշրջանում Գոմեշը ԱՊԼ- ում ոչ մի հանդիպում չի անցակցրել, սակայն հասցրել է 68 րոպե լինել խաղադաշտում ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Աստանայի» հետ հանդիպմանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել