Tert.am-ը գրում է.

Ես կյանքում ոչ մի բանից երբևիցե չեմ խուսափել, և ինչ հրավեր, ինչ փաստաթուղթ եղել է, ես ինքնակամ ներկայացել եմ: Կասկածողները թող իրենք մտածեն՝ իրենք կարո՞ղ են Հայաստանից հեռանալ, թե՞ չեն կարող, ես առողջական խնդիրների պատճառով պարբերաբար երկրից գնալու կարիք եմ ունենում:

Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես դատախազներն են ակնարկել, ողջամիտ կասկած կարո՞ղ է լինել, որ Օհանյանը հետագայում կարող է խուսափել դատաքննության ընթացքից:

Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյա՞լ է, նախկին նախարարը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ առանձնացված մոտեցում կա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որովհետև ես միշտ ասել եմ, որ ես նմանատիպ մոտեցում կունենայի, եթե նման մոտեցում լիներ հանրապետության ցանկացած, բոլոր 3 նախագահների նկատմամբ: Քանի որ առանձնահատուկ և առանձնացված վերաբերմունք կա, ես գտնում եմ, որ ինչ-որ բան այն չէ: Թող բոլորը մտածեն՝ ինքը քաղբանտարկյա՞լ է, թե՞ քաղբանտարկյալ չէ»:

Ճշտող հարցին՝այսինքն՝ իր տպավորությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում, Օհանյանն ասաց. «Իր նկատմամբ կա առանձնացված մոտեցում, և հնարավոր է, որ կա նաև հետապնդում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել