Aysor.am-ը գրում է․

«Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է խզել Հայաստանի հետ 2008 թ. կնքված «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիոն կառավարման համաձայնագիրը: Այս մասին RTVI-ին հայտնել է Ռուսաստանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը:

Տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում:

2018-ի օգոստոսին ՀԿԵ գրասենյակում խուզարկություններ են կատարվել՝ 19 հազար ԱՄՆ դոլարի հարկերից խուսափելու կասկածանքով: ՀԿԵ-ից հայտնել են, որ առգրավվել են փաստաթղթերը: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնուհետև ասել է, որ «ընկերության շուրջ տեղի են ունենում որոշ իրավական գործընթացներ», սակայն կոչ է արել դա «ողբերգության չվերածել»:

Դեկտեմբերի վերջին հանրապետության ՔԿ-ից հայտնել են, որ քննում են ՀԿԵ-ի գործունեությունը վերջին 10 տարվա ընթացքում՝ ստուգելով 226,8 միլիոն դոլար ներդրումների արդյունավետությունը: Ընկերությունից ի պատասխան հայտարարել են, որ քննությունը «կողմնակալ է»:

RTVI- ի աղբյուրի համաձայն՝ ընդհանուր առմամբ յոթ գործ է հարուցվել ՀԿԵ-ի դեմ, որոնք միացվել են մեկ գործում: Ընկերությունում խուզարկությունների ժամանակ առգրավվել է փաստաթղթերի ամբողջ արխիվը՝ ընկերության  աշխատանքի սկզբից մինչև 2018 թվականը, ինչը մեծապես բարդացնում է ՀԿԵ-ի ընթացիկ գործունեությունը: Ընկերությունը փորձել է փաստաթղթերը վերադարձնել դատարանի միջոցով, սակայն մերժում է ստացել:

«Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունը ֆինանսական պահանջները համարում է անհիմն: Այնտեղ ընդգծում են, որ «ՀԿԵ-ի գործունեության ավելի քան 10 տարվա ընթացքում ընկերությունում հարկային մարմինների ստուգումների ընդհանուր ժամանակը 3 տարի է եղել»: Բացի այդ, վերջին տարիներին PricewaterhouseCoopers-ն իրականացրել է ձեռնարկությունների աուդիտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել