Panorama.am-ը գրում է․

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել այն տեսանյութի վերաբերյալ, ըստ որի  ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Հերացու փողոցում ծեծի են ենթարկել քաղաքացիների՝ մեքենայի վրա առկա #sutNikol գրության համար։

«Նշվածի վերաբերյալ պարզաբանում ենք, որ 20.09.2019 թ. ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Մարաշի բաժանմունք զեկուցագիր են ներկայացրել, որ ժամը 00.15-ին, Կենտրոն վարչական տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ Խանջյան փողոցում նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որից հնչել է բարձր երաժշտություն։

Ոստիկանության ծառայողները բարձրախոսով փորձել են կանգնեցնել տրանսպորտային միջոցը, սակայն վարորդը չի ենթարկվել իրենց պահանջներին։ Հերացու փողոցում միայն հարկադրաբար կանգնեցվել է մեքենան։ Վարորդը հրաժարվել է ներկայացնել մեքենայի փաստաթղթերը, ինչից հետո, ժամը 00.30-ին, ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար, ավտոմեքենայի վարորդի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում, և նա բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել