Armsport.am-ը գրում է․

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը 1/8 եզրափակչում 10:4 հաշվով պարտվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլ Միխայլովին:

Եթե ուկրաինացի ըմբիշը հասնի մինչև եզրափակիչ, Կաջոյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

Կաջոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից՝ մրցելով Լատվիան ներկայացնող Անդրիուս Մազեիկայի հետ և 10-2 հաշվով հաղթանակ տանելով:

Այսօր ավելի վաղ,125 կգ քաշային Լևան Բերիանիձեն որակավորման փուլում 2-3 հաշվով պարտվել էր Ուկրաինան ներկայացնող Օլեքսանդր Խոտսյանիվսկիին:

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը պայքարի էին մտել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որոնք պարտություն էին կրել մեկական հաղթանակ տանելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել