Armsport.am-ը գրում է․
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալի» 0-3 հաշվով պարտության մասին:
«Զիդանը պետք է շատ աշխատանք կատարի, որպեսզի վերադարձնի «Ռեալին» այն մակարդակի, որով երեք անգամ անընդմեջ հաղթեցին Չեմպիոնների լիգայում։ «Ռեալը» զայրացնում է մրցակիցներին շատ տիտղոսներ նվաճելու պատճառով:
Դա է պատճառը, որ մրցակիցները ջանք չեն խնայում «Ռեալի» դեմ խաղերում», - Ռիվալդոյի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ռեալը» կխաղա «Բրյուգեի» հետ: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2019/09/19/rivaldo/1017979
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել