Armenpress.am-ը գրում է.

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի թեկնածու Արթուր Մանուկյանը երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը պատգամավորի պարտականությունները ստանձնեց Ազգային ժողովի սեպտեմբերի 16-ի նիստում:

«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Մանուկյանին»,-ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Արթուր Մանուկյանը համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները:

Ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել