Tert.am-ը գրում է.

«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը գտնում է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը 2016 թվականի ՇՄԱԳ–ը պետք է անվավեր ճանաչի: Այս մասին նա նշեց Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած bRightTalk խորագրով քննարկման ժամանակ:

Նա նշեց, որ մի շարք եզրակացություններ է ներկայացրել Ամուլսարի հետ կապված կառավարություն, սակայն դրանք պատասխանը մինչև օրս չկա:

«Արբիտրաժային դատարան դիմելու առիթ արդեն կա: Մենք թողնենք, թե չթողնենք դա չի վերանում»,-ասաց նա՝ հավելելով, որ շինարարկան աշխատանքների  մասին որոշումը չեն կարող իրականացնել, քանի որ իրավական խնդիրներ կան։

«2009 թվականից այդ ընկերությունը, երբ ստացել է փորձաքննական եզրակացություն, մինչ այդ էլ ուսումնասիրման աշխատանքների թույլտվություն է ունեցել, ամեն ինչ արվել է անօրինական՝ սկսած  ուսումնասիրման աշխատանքների թույլտվությունից, քանի որ մի անգամ թույլտվություն են տվել, որ այդտեղ կվարցիտներ են, մյուս անգամ՝ գունավոր մետաղներ, մյուս անգամ, որ ոսկեբեր կվարցիտներ են, այսինքն՝ ինչի համար տվել ես թույլտվությունը, դրա արդյունահանման համար պետք է թույլտվություն տաս»,-նկատեց Վարդանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել