Azatutyun.am-ը գրում է․

Միացյալ նահանգների նախագահը հաստատել է՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Բին Լադենի որդին՝ Համզա բին Լադենը սպանվել է Աֆղանստանի ու Պակիստանի սահմանին տեղի ունեցած հատուկ գործողության արդյունքում:

«Համզա բին Լադենի մահը ոչ միայն զրկում է «Ալ-Քայիդա»-ին իշխանության կարևոր լծակներից, այլև խափանում այդ խմբավորման գործողությունները», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Լրատվամիջոցները Համզա բին Լադենի մահվան մասին հաղորդել էին դեռ հուլիսի 31-ին, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը օգոստոսին հաստատել էր այդ տեղեկությունը, սակայն Սպիտակ տունն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ չէին մեկնաբանել:

Համզա բին Լադենը հոր 20 զավակներից 15-րդն էր, ով բազմիցս էր աուդիո և վիդեո ուղերձներով կոչ արել հարձակումներ իրականացնել Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների հանդեպ: Անցած փետրվարին Միացյալ Նահանգների կառավարությունը 1 միլիոն դոլար գլխագին էր խոստացել վերջինիս համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել