Սեպտեմբերի 11-14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում և Արարատի մարզի Տափերական գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 1 իժ, 1 շահմար և 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել