Tert.am-ը գրում է․
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Արցախ այցելելու համար հայտնվել էր ադրբեջանական բանտում և ավելի ուշ ազատ արձակվել, Facebook-ում անդրադարձել է Երևանի աղբահանության խնդրին:
«Ես հասկացա, թե ինչու է Երևանը խեղդվել աղբի մեջ։ Սա իշխանությունների կողմից խորամանկ քայլ է, որով ցանկանում են ազատվել Հնդկաստանից եկած ապօրինի ներգաղթյալներից: Որպեսզի նրանք գան, հասկանան, որ Երևանում նույնպիսի աղբանոց է, ինչ որ հայրենի Բոմբեյում, և շարժվեն առաջ՝ դեպի Եվրոպա»,- գրել է Լապշինը՝ գրառմանը կից տեղադրելով Երևանի կենտրոնական փողոցներից մեկում արված աղբամանների լուսանկարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2019/09/14/Alexander-Lapshin/3093561?fbclid=IwAR2ZVwR6BkZN8umDtENaKN2pFw-SbrIsvW3vS_-DATZKagzmNsHhut16Vr0
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել