Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբոյին՝ Կոնգոյի Տանգանիկա նահանգի Մայիբարիդի քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբոյին և Կոնգոյի բարեկամ ժողովրդին՝ վթարի հետևանքով զոհվածների հարազատներին մաղթելով ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել